Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Երևանում բացվել է արևային վահանակներ արտադրող SolarOn գործարանը

Երևանում այսօր պաշտոնապես բացվել է «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանը, որը 2016-ից գործունեություն է ծավալում SolarOn ապրանքանիշով: Գործարանի բացմանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան...

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը: «Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ,...

Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը: «ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները,...

Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ: Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել...

ՀՀ ԿԲ․ 2017թ. Հայաստանում ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի որոշակի արագացում

Փետրվար 28, 2017 | 11:51

ՀՀ ԿԲ․ 2017թ. Հայաստանում ակնկալվում  է տնտեսական աճի տեմպերի որոշակի արագացում

ՀՀ Կենտրոնական բանկը 2017թ. Հայաստանում ակնկալում է տնտեսական աճի տեմպերի որոշակի արագացում:

Այս մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի` օրերս հրապարակած «Գնաճի հաշվետվություն»-ում:

«ՀՀ տնտեսությունում մասնավոր ծախսումների աստիճանական վերականգնման, արտաքին տնտեսական միջավայրի բարելավման և գյուղատնտեսության ճյուղի համեմատաբար բարենպաստ զարգացումների պայմաններում ակնկալվում է, որ տնտեսական աճի տեմպերը 2017թ. որոշակիորեն կարագանան` գտնվելով 2,2-3,2% միջակայքում»,- նշված է զեկույցում:

ԿԲ-ի բնորոշմամբ` տնտեսական աճի նկարագրված արագացումը հիմնականում տեղի կունենա արտահանման հնարավորությունների ընդլայնման, նոր շուկաների եւ ապրանքատեսակների բացահայտման միջոցով, որը մեծապես կորոշվի կառավարության կողմից արտահանման աջակցությանն ուղղված քաղաքականությամբ:

Մասնավորապես`

Արդյունաբերության ճյուղում 2017թ. կանխատեսվում է ավելացված արժեքի 4,4-5,2% աճ: Ոլորտի աճին կնպաստեն մի շարք ներդրումային ծրագրերի իրականացումն ու կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության իրականացման ներքո արտահանման հնարավորությունների ընդլայնումը:

Շինարարությունում ավելացված արժեքի անկումը կկազմի 2,5-3,1% միջակայքում, որը պայմանավորված կլինի պետական միջոցների և միջազգային վարկերի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության կրճատմամբ, որը կմեղմվի կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարության սպասվող աճով:

Ծառայությունների ճյուղում 2017թ. ավելացված արժեքի աճը գնահատվում է 2,4-3%, որին կնպաստի առևտրաշրջանառության ճյուղում սպասվող տնտեսական ակտիվության դանդաղ վերականգնումը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների աճը: 2016թ.-ի համեմատ տնտեսական ակտիվության աճ է ակնկալվում, մասնավորապես, օդային տրանսպորտի, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, ինչպես նաև զբոսաշրջության հետ փոխկապակցված ծառայությունների ոլորտում:

Գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի աճը կկազմի 4,5-5,3%, որին հատկապես կնպաստեն ջերմոցային տնտեսություններում ստեղծվող ավելացված արժեքի բարձր աճը, ինչպես նաև բուսաբուծության և անասնապահության ոլորտներում ակնկալվող չափավոր աճը:

ԿԲ-ն դրական ակնկալիքներ ունի նաև առաջիկա մյուս տարիների համար:

«Ակնկալվում է, որ 2018-2019 թթ. արտաքին տնտեսական միջավայրի շարունակական բարելավման, մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերի վերականգնման եւ կառավարության կողմից արտահանելի հատվածում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացման պայմաններում ներքին պահանջարկն աստիճանաբար կվերականգնվի`մոտենալով իր հավասարակշիռ մակարդակին, իսկ արտաքին պահանջարկը կշարունակի նպաստել տնտեսական աճին»,- ասված է զեկույցում:

Արդյունքում, ԿԲ կանխատեսմամբ, 2018թ. սկսած ՀՆԱ-ի բացասական ճեղքվածքն աստիճանաբար կկրճատվի` տարվա երկրորդ կիսամյակում վերադառնալով դրական տիրույթ: Այս պարագայում գնահատվում է, որ տնտեսական աճի տեմպերն աստիճանաբար կարագանան` կանխատեսվող հորիզոնի վերջում գտնվելով 3,2-4,4% միջակայքում:

Ինչ վերաբերում է գների կայունությանը, ԿԲ կանխատեսմամբ` առկա գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա և 2017թ. երկրորդ կիսամյակից 12-ամսյա գնաճը կմտնի դրական տիրույթ, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: