Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Ամերիաբանկը հատուկ փաթեթներ է ներդրել

Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է բանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: «Մենք ժամանակ առ ժամանակ վերանայում ենք մեր առաջարկները հաճախորդներին և թիրախային սեգմենտներին: Անցած տարվա 4-րդ եռամսյակում հասկացանք, որ թերևս...

Հունվար-փետրվարին 6,2% տնտեսական ակտիվություն է գրանցվել

2017թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 6,2% տնտեսական ակտիվություն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշների համաձայն՝ 2017թ....

Նոր ֆունկցիա Instagram-ում

Instagram-ում ավելացել է նոր գործառույթ: Այժմ հնարավոր է պահպանել ուղիղ հեռարձակումները՝ դրա ավարտից անմիջապես հետո: Նախկինում live տեսահեռարձակումը անհետանում էր և չէր պահպանվում՝ ավելի ուշ դիտելու համար: Այս ֆունկցիայից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է ուղիղ տեսահեռարձակումն ավարտելուց հետո...

Կարեն Կարապետյան․ Բանկերն առաջարկի ավելցուկ ունեն

ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն ասել է, որ բանկերն առաջարկի ավելցուկ ունեն: Այդ մասին նա ասել է Տավուշի մարզում կայացած հանդիպումների ժամանակ: Պատասխանելով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասին հարցին, Կարեն Կարապետյանը նշել է. «Հոկտեմբերից առ այսօր մենք չորս...

«Գլոբալ Կրեդիտ»-ը երկու նոր վարկատեսակ է գործարկել

Մարտ 1, 2017 | 16:23

«Գլոբալ Կրեդիտ»-ը երկու նոր վարկատեսակ է գործարկել

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն, «Ազգային հիփոթեքային ընկերության» հետ համագործակցության շրջանակում, գործարկել է բնակարանային երկու նոր վարկատեսակ՝ «Մարզային» եւ «Էներգախնայող»:


Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, «Մարզային» վարկատեսակը հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ՝ 500 000 դրամից մինչև 25 մլն դրամի սահմաններում եւ ուղղված է ՀՀ ամբողջ տարածքում (բացառությամբ քաղաք Երեւանի) բնակարանի ձեռքբերմանը, վերանորոգմանը, կառուցապատմանը:

«Էներգախնայող» վարկատեսակի շրջանակում կարելի է ստանալ վարկ՝ 1,5 մլն դրամից մինչև 25 մլն դրամի սահմաններում (ներառյալ Երևանը): Այն ուղղված է բնակարանների էներգաարդյունավետության բարելավմանը:

Վարկերը տրամադրվում են 5-15 տարի մարման ժամկետով եւ 12-13% տոկոսադրույքով:

«Ուրախ ենք, որ նման ծրագրերի միջոցով կկարողանանք ֆինանսավորել բնակիչներին բնակարանային հետագա հոգսերը թեթևացնելու համար»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:

Կազմակերպությունում տեղեկացրել են, որ վարկատեսակները գործարկվել են գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Բնակարանային ֆինանսավորման ծրագրի» 4-րդ փուլի շրջանակում, որն այս անգամ ուղղված է մարզերում բնակարանային հասանելիության մեծացմանն ու էներգաարդյունավետ չափանիշերով բնակարանային ֆինանսավորմանը: