Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը: «Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ,...

Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը: «ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները,...

Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ: Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել...

Հայկական Parallyzed-ն ընդգրկվել է Google Play-ի Editor’s Choice խաղերի կազմում

Հայկական Koreez Games-ի պատրաստած Parallyzed խաղն ընդգրկվել է Google Play-ի Editors’ Choice հավելվածների շարքում: Parallyzed-ը արկածային պլատֆորմային խաղ է անբաժան քույրերի մասին, որոնք ունեն տարբեր ունակություններ և պետք է օգնել նրանց միստիկ աշխարհում հաղթահարել ճանապարհին հնադիպող խոչընդոտները:...

ՏՏ ոլորտի ընկերությունները ներկայացրել են CEBIT 2017-ի`իրենց մասնակցության արդյունքները

Ապրիլ 6, 2017 | 19:03

ՏՏ ոլորտի ընկերությունները ներկայացրել են CEBIT 2017-ի`իրենց մասնակցության արդյունքները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ապրիլի 5-ին ընդունեց հայկական տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր վերադարձել են ICANN58 և CEBIT 2017 միջոցառումներից:

Կոպենհագենում մարտի 11-16 կայացած ICANN58 և Հանովերում մարտի 20-24 տեղի ունեցած CEBIT 2017 միջոցառումներին մասնակցած հայկական տեխնոլոգիական ընկերությունների պատվիրակներն իրենց տպավորություններով և ձեռք բերված հաջողություններով կիսվեցին նախարարի տեղակալի հետ:

Բորիս Դեմիրխանյանն ընդգծեց, որ ընկերությունների` մասշտաբային միջոցառումներին մասնակցության փորձը շատ օգտակար է հետագայում նաև մեր երկրի անունից այդ ցուցահանդեսներում տաղավար ունենալու համատեքստում:




CEBIT-ը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից է, որին մասնակցում է ավելի քան 3000 ցուցադրող ընկերություն: Այս տարի Հայաստանից ցուցահանդես է մեկնել 19 ընկերությունների 24 ներկայացուցիչների պատվիրակություն` «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի ղեկավարությամբ:

Միջոցառման այս տարվա հիմնական ուղղություններն են եղել վիրտուալ իրականությունը (VR), արհեստական ինտելեկտը (AI), ամպային տեխնոլոգիաներն ու կիբերանվտագությունը:

Հայ մասնակիցների խոսքով` հայկական ընկերություններն այս ոլորտներից մի քանիսում եվրոպական շուկայում ներկայացնելու համար մրցունակ պրոդուկտներ ունեն:

«ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը կարևորեց նմանատիպ միջոցառումներին երկրի անունից միասնական տաղավարով հանդես գալը, ինչը կնպաստի միջազգային ասպարեզում Հայաստանի ՏՏ վարկանիշի բարձրացմանը։