Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Վարկերի վաղաժամկետ մարման տույժերի հարցը կվերանայվի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է վարկային պարտավորությունները վաղաժամկետ մարելու դեպքում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկառուների նկատմամբ կիրառվող տույժ-տուգանքների խնդրին: «Մենք ունենք բազմաթիվ դիմումեր, որ բանկերը, վարկային կազմակերպությունները համապատասխան վարկային...

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ներին առաջարկում է Green վարկեր

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ներին առաջարկում է իրականացնել էներգաարդյունավետ ներդրումներ Green վարկերի միջոցով: Բանկում նշել են, որ Green վարկերը տրամադրվում են 2-ից մինչև 5 տարի...

Հայէկոնոմբանկում հիփոթեքի տոկոսը կարելի է մարել եկամտային հարկից

Հայաստանի տարածքում նորակառույց շենքում բնակարան գնելիս Հայէկոնոմբանկի հիփոթեքային վարկի տոկոսագումարը հաճախորդները կարող են մարել իրենց աշխատավարձից փոխանցված եկամտային հարկով: «Համաձայն «Եկամտային հարկի մասին» օրենքի՝ վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների եկամտային հարկն...

Յունիբանկի քարտապանները «Սիրմեդ» բժշկական կենտրոնում զեղչեր կստանան

Յունիբանկը՝ «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ, իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս բանկի քարտապանները զեղչեր կստանան: Ինչպես հայտնել են բանկում, Յունիբանկի թողարկած ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%,...

Եվրամիությունն այս տարի ՀՀ բյուջե կփոխանցի շուրջ €17 մլն

Ապրիլ 7, 2017 | 17:50

Եվրամիությունն այս տարի ՀՀ բյուջե կփոխանցի շուրջ €17 մլն

Եվրոպական Միությունը, Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում, այս տարի Հայաստանին կտրամադրի շուրջ €17 մլն։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Ծրագրի իրականացման արդյունքում՝ 2007թ. ի վեր Հայաստանում արդարադատության, գյուղատնտեսության, կրթության և շարք այլ առանցքային ոլորտներում շոշափելի բարեփոխումներ են իրականացվել»,- նշել է փոխնախարարը:

Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում անցած տարի Հայաստանին հատկացվել է «աննախադեպ բարձր ֆինանսական աջակցություն՝ €27,5 մլն»։

Փոխնախարարն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր ծրագիր լինի հնարավորինս արդյունավետ։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն էլ ասել է, որ «Հայաստանը շարունակում է հաջողությամբ իրականացնել այս ծրագիրը»:

ԵՄ ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող պետական կառավարման բարեփոխումների ծրագրով (€20 մլն) առաջիկայում էլեկտրոնային կառավարման համակարգերը կկատարելագործվեն, որի արդյունքում առաջիկա տարիներին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա անձը հաստատող էլեկտրոնային քարտ։

«Մեր յուրաքանչյուր ֆինասական աջակցությամբ մենք նպատակ ունենք լավագույն արդյունք ապահովել Հայաստանի քաղաքացիների համար»,- նկատել է Հոա-Բին Աջեմյանը։

Վերջին 10 տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցությունը կազմել է €250 մլն, որը մեկ տարվա կտրվածքով կազմում է մոտ €25 մլն։

Ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ն Հայաստանին տարբեր ծրագրերի միջոցով տարեկան €40-50 մլն աջակցություն է տրամադրում, որի կեսն ուղղվում է Բյուջետային աջակցության ծրագրին։

Այս ծրագրով նախատեսված գումարներն ամբողջապես ուղղակիորեն փոխանցվում են Հայաստանի պետական բյուջե: Գումարները տրամադրվում են միայն համաձայնագրերի շրջանակում ամրագրված պարտավորությունները Հայաստանի կողմից իրականացնելուց հետո: