Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Վարկերի վաղաժամկետ մարման տույժերի հարցը կվերանայվի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է վարկային պարտավորությունները վաղաժամկետ մարելու դեպքում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկառուների նկատմամբ կիրառվող տույժ-տուգանքների խնդրին: «Մենք ունենք բազմաթիվ դիմումեր, որ բանկերը, վարկային կազմակերպությունները համապատասխան վարկային...

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ներին առաջարկում է Green վարկեր

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ներին առաջարկում է իրականացնել էներգաարդյունավետ ներդրումներ Green վարկերի միջոցով: Բանկում նշել են, որ Green վարկերը տրամադրվում են 2-ից մինչև 5 տարի...

Հայէկոնոմբանկում հիփոթեքի տոկոսը կարելի է մարել եկամտային հարկից

Հայաստանի տարածքում նորակառույց շենքում բնակարան գնելիս Հայէկոնոմբանկի հիփոթեքային վարկի տոկոսագումարը հաճախորդները կարող են մարել իրենց աշխատավարձից փոխանցված եկամտային հարկով: «Համաձայն «Եկամտային հարկի մասին» օրենքի՝ վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների եկամտային հարկն...

Յունիբանկի քարտապանները «Սիրմեդ» բժշկական կենտրոնում զեղչեր կստանան

Յունիբանկը՝ «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ, իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս բանկի քարտապանները զեղչեր կստանան: Ինչպես հայտնել են բանկում, Յունիբանկի թողարկած ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%,...

Բացվել է Հայէկոնոմբանկի «Կոտայք» մասնաճյուղը

Ապրիլ 18, 2017 | 13:06

Բացվել է Հայէկոնոմբանկի «Կոտայք» մասնաճյուղը

Այսօր բացվել է Հայէկոնոմբանկի «Կոտայք» մասնաճյուղը՝ Աբովյան քաղաք, Հատիսի փող. 1/80/8 հասցեում:

Նորաբաց մասնաճյուղը բանկի 48-րդ մասնաճյուղն է, և 2-րդը՝ Աբովյան քաղաքում:

Բանկում նշել են, որ հաճախորդները կարող են օգտվել «Կոտայք» մասնաճյուղի ծառայություններից երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:

«Մասնաճյուղը մատուցում է բանկային գործառնությունների ամբողջական փաթեթ` ստեղծելով հաճախորդների համար հարմարավետ և արդյունավետ սպասարկման պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկի գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանը նշել է, որ այս տարի նախատեսվում է բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնում Երևանում և մարզերում: Նրա խոսքով՝ նման քաղաքականությամբ բանկը մշտապես բարելավում է իր հաճախորդների սպասարկման որակը և ստեղծում բարենպաստ սպասարկման պայմաններ նրանց համար:

Բանկում տեղեկացրել են, որ մինչև մայիսի 15-ը «Կոտայք» մասնաճյուղում ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար գործելու են արտոնյալ պայմաններ հետևյալ ծառայությունների համար`

- Բանկային հաշվի բացում և սպասարկում՝ անվճար,
- Բանկի կողմից թողարկված քարտերի տարեկան սպասարկում՝ 50% զեղչ (բացառությամբ ArCa Gold Paradox քարտատեսակի),
- +0,5% արտոնյալ տոկոսադրույք գործող տոկոսադրույքին՝ 183 օր և ավելի ժամկետով դրամային ավանդ և +0,25% արտոնյալ տոկոսադրույք գործող տոկոսադրույքին՝ 367 օր և ավելի ժամկետով դոլարային ավանդ ներդնելու դեպքում,
- Անշարժ գույքի գրավադրմամբ, 2 անձանց երաշխավորմամբ և ակնթարթ վարկերի առաջին 5 հաճախորդներին -1% արտոնյալ տոկոսադրույք գործող տոկոսադրույքից` յուրաքանչյուր վարկի գծով:

Նորաբաց մասնաճյուղ այցելած բոլոր հաճախորդներին բանկը խոստանում է անակնկալներ մատուցել: