Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը: «Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ,...

Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը: «ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները,...

Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ: Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել...

Հայկական Parallyzed-ն ընդգրկվել է Google Play-ի Editor’s Choice խաղերի կազմում

Հայկական Koreez Games-ի պատրաստած Parallyzed խաղն ընդգրկվել է Google Play-ի Editors’ Choice հավելվածների շարքում: Parallyzed-ը արկածային պլատֆորմային խաղ է անբաժան քույրերի մասին, որոնք ունեն տարբեր ունակություններ և պետք է օգնել նրանց միստիկ աշխարհում հաղթահարել ճանապարհին հնադիպող խոչընդոտները:...

Յունիբանկի Privé մասնաճյուղը տեղափոխվել է Հյուսիսային պողոտա

Մայիս 25, 2017 | 17:01

Յունիբանկի Privé մասնաճյուղը տեղափոխվել է Հյուսիսային պողոտա

Յունիբանկի Privé մասնաճյուղը նախօրեին բացվել է նոր հասցեում՝ ք. Երեւան, Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք:

Բանկում նշել են, որ «համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին Յունիբանկն այսուհետ կընդունի ավելի հարմարավետ, ընդարձակ և ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց գրասենյակում»:

«Unibank Privé-ն իր յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերում է անհատական մոտեցում և առաջարկում բացառիկ ֆինանսական լուծումներ: Ներդնելով 20 մլն դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ՝ հաճախորդները դառնում են Unibank Privé-ի անդամ և հնարավորություն ստանում օգտվել բանկային ծառայությունների լայն շրջանակից: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Unibank Privé-ի hաճախորդներին բանկն առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր, որոնք ընձեռում են շուրջօրյա անհատական սպասարկման հնարավորություն, բժշկական և իրավաբանական աջակցություն:

Հաճախորդները կարող են օգտվել նաև Priority Pass քարտից և մուտքի իրավունք ստանալ 120 երկրների օդանավակայանների 900 VIP-սրահներ՝ անկախ իրենց ավիատոմսի և ավիաընկերության կարգից:

Unibank Privé-ի հաճախորդները կարող են նաև բացել մինչեւ 60 օր արտոնյալ ժամկետով վարկային գիծ, օգտվել կոնսյերժ ծառայությունից: