Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը: «Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ,...

Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը: «ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները,...

Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ: Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել...

Հայկական Parallyzed-ն ընդգրկվել է Google Play-ի Editor’s Choice խաղերի կազմում

Հայկական Koreez Games-ի պատրաստած Parallyzed խաղն ընդգրկվել է Google Play-ի Editors’ Choice հավելվածների շարքում: Parallyzed-ը արկածային պլատֆորմային խաղ է անբաժան քույրերի մասին, որոնք ունեն տարբեր ունակություններ և պետք է օգնել նրանց միստիկ աշխարհում հաղթահարել ճանապարհին հնադիպող խոչընդոտները:...

Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է BAFT-ի անդամ

Մայիս 26, 2017 | 16:21

Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է BAFT-ի անդամ

Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակում միացել է Առևտրի և ֆինանսավորման բանկային ասոցիացիային (BAFT, Bankers' Association for Finance and Trade):

Ինչպես հայտնել են բանկում, BAFT-ը միջազգային բանկային գործառնությունների համաշխարհային ասոցիացիա է, որի նպատակն է «համախմբել աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններին»:

«Մեզ համար շատ կարևոր է լինել BAFT ասոցիացիայի մասնակից միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների շարքում: Անելիք Բանկի համագործակցությունը նման բարձր մակարդակի առաջատար ասոցիացիայի անդամների հետ գիտելիքների, գաղափարների և լուծումների փոխադարձ փոխանակման հնարավորություն կընձեռի, և հուսով ենք, որ բանկը կկարողանա հաջողությամբ օգտագործել գործընկերների արտասահմանյան փորձն իր գործունեության մեջ»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Վիրաբյանը:

Բանկում հույս են հայտնել, որ համագործակցելով արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ՝ կամրապնդվեն միջազգային ֆինանսական շուկաներում իրենց դիրքերն ու կկատարելագործվեն միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկը:

«BAFT-ը հպարտությամբ ողջունում է Անելիք Բանկին` որպես ասոցիացիայի անդամ, և մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին` որպես առաջատարներ առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների աշխարհում», - ասել է BAFT նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թոդ Բուրվելը:

BAFT-ի միջոցով ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով, ինչի արդյունքում դյուրանում է հաճախորդներին նորագույն և ժամանակակից պրոդուկտների և ծառայությունների մատուցումը: Ասոցիացիան նպաստում է համաշխարհային ֆինանսական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովմանը:

Ասոցիացիային (գլխավոր գրասենյակը Վաշինգտոնում է) անդամակցում են ավելի քան 240 ֆինանսական հաստատություններ և այլ կազմակերպություններ 50-ից ավելի երկրներից: ԱՊՀ տարածաշրջանում ասոցիացիայի անդամ է 3 երկիր, այդ թվում՝ արդեն Հայաստանը՝ ի դեմս Անելիք Բանկի:

BAFT-ի մասին. BAFT-ը՝ միջազգային բանկային գործառնությունների ոլորտում ֆինանսական ծառայությունների առաջատար համաշխարհային ասոցիացիան, օգնում է գտնել լուծումներ և փոխանակվել դրանցով ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների և կարգավորող մարմինների միջև, որոնք խթանում են առողջ ֆինանսական գործելակերպը` ապահովելով նորարարություն, արդյունավետություն և ֆինանսական աճ: BAFT-ը կարգավորում է գործունեության լայն շրջանակներ, որոնք առնչվում են բանկային գործառնությունների հետ` ներառյալ առևտրի ֆինանսավորումը, վճարումները և համապատասխանությունը: Ասոցիացիայի կայքն է www.baft.org: