Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը: «Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ,...

Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը: «ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները,...

Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ: Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել...

Հայկական Parallyzed-ն ընդգրկվել է Google Play-ի Editor’s Choice խաղերի կազմում

Հայկական Koreez Games-ի պատրաստած Parallyzed խաղն ընդգրկվել է Google Play-ի Editors’ Choice հավելվածների շարքում: Parallyzed-ը արկածային պլատֆորմային խաղ է անբաժան քույրերի մասին, որոնք ունեն տարբեր ունակություններ և պետք է օգնել նրանց միստիկ աշխարհում հաղթահարել ճանապարհին հնադիպող խոչընդոտները:...

Յունիբանկը 2016-ին ֆինանսական ցուցանիշների աճ է գրանցել

Մայիս 26, 2017 | 16:30

Յունիբանկը 2016-ին ֆինանսական ցուցանիշների աճ է գրանցել

Յունիբանկը կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ամփոփել է 2016թ. արդյունքները՝ գրանցելով հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:

Ինչպես հայտնել են բանկում, բանկի ակտիվները 2016թ. նախորդ տարվա համեմատ աճել են 17,2%-ով՝ կազմելով 185,4 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 11,2%-ով և կազմել 150,5 մլրդ դրամ:

Միաժամանակ, բանկի վարկային ներդրումներն աճել են 7,7%-ով եւ կազմել 118,6 մլրդ դրամ, իսկ ավանդների ծավալը կազմել է 114,8 մլրդ դրամ, որից 81%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին:

Յունիբանկը զգալիորեն բարելավել է նաև ակտիվների որակը, որի շնորհիվ Moody’s գործակալությունը բարձրացրել է բանկի վարկանիշը մինչեւ B2 մակարդակի՝ կայուն կանխատեսմամբ: Հաշվետու տարում Յունիբանկը 53%-ով ավելացրել է կապիտալը՝ այն հասցնելով 34,8 մլրդ դրամի, և, այդպիսով, կատարել ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվի պահանջը:

«Յունիբանկը մեծ աշխատանք է տարել հաճախորդների սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների տեսականու բարելավման ուղղությամբ: Մեզ հաջողվել է տրամադրված վարկերի միջին օրական քանակը հասցնել ավելի քան 1000-ի: Արդյունքում, մանրածախ բիզնեսի շահույթը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ»,- ասել է բանկի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Բանկի խորհուրդը որոշել է 2016-ին բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով վճարել միջանկյալ շահութաբաժիններ, որոնք համարժեք էին 12,9% տարեկան եկամտաբերությանը:

«2016-ին Յունիբանկը տոնել է իր 15-ամյա հոբելյանը: Այս տարիների ընթացքում Յունիբանկին հաջողվել է դառնալ այնպիսի բանկ, որին վստահում են 325 հազ. հաճախորդ եւ 200 բաժնետեր: Այսօր բանկն ունի 47 մասնաճյուղ, 52 պրոմո կետ և ներկայացուցչություն Ռուսաստանում: Բանկի ուժեղ կողմերը և մրցակցային առավելությունները հնարավորություն են ստեղծում բիզնեսի հետագա աճի և շուկայում մասնաբաժնի մեծացման համար»,- ասված է հաղորդագրությունում:

Գագիկ Զաքարյանը նշել է, որ 2020-ին բանկը նախատեսում է ապահովել 5 մլրդ դրամի շահույթ, որի նվազագույնը՝ 50%-ը, կբաշխվի որպես շահութաբաժին:

Քառամյա ռազմավարական ծրագրի շրջանակում բանկը նաև նախատեսում է մանրածախ վարկավորման ծավալն ավելացնել 44%-ով, իսկ կորպորատիվ վարկավորմանը՝ 37%-ով՝ այդպիսով ավելացնելով իր մասնաբաժինը մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտներում 13% և 10%-ով:

«Մենք երախտապարտ ենք ներդրողներին վստահության, հաճախորդներին` լոյալության և բանկի անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Կրկնակի հաճելի է, երբ մեր բաժնետերերն ու հաճախորդները խորհուրդ են տալիս Յունիբանկն իրենց բարեկամներին և մտերիմներին՝ որպես վստահելի և շահավետ գործընկեր»,- ընդգծել է Գագիկ Զաքարյանը: