Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Երևանում բացվել է արևային վահանակներ արտադրող SolarOn գործարանը

Երևանում այսօր պաշտոնապես բացվել է «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանը, որը 2016-ից գործունեություն է ծավալում SolarOn ապրանքանիշով: Գործարանի բացմանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան...

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը: «Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ,...

Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը: «ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները,...

Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ: Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել...

Երևանում բացվել է արևային վահանակներ արտադրող SolarOn գործարանը

Հունիս 29, 2017 | 17:31

Երևանում բացվել է արևային վահանակներ արտադրող SolarOn գործարանը

Երևանում այսօր պաշտոնապես բացվել է «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանը, որը 2016-ից գործունեություն է ծավալում SolarOn ապրանքանիշով: Գործարանի բացմանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:


Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 մգՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում 50 մարդ է: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ $2 մլն:

SolarOn-ը նախատեսում է նախ՝ արևային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային և այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արևային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա $1500-1700:

2017թ. գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով և արդեն իրականացրել է արտադրական և բնակելի տարածքների համար արևային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:

«Մենք շատ հպարտ ենք, որ փոքրիկ ներդրում ունենք այս երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման կարևոր գործում: Ընկերության առաքելությունը տեսնում եմ հատկապես բարձր տեխնոլոգիաների ներդրման և ներգրավման մեջ, մասնավորապես՝ այնպիսի տեխնոլոգիաների, որոնք լուծում են առավել սուր խնդիրներ՝ քաղաքացու, բիզնեսի և Հայաստանի համար: Ուրախալի է, որ ընկերության հիմնումը ժամանակային առումով համընկել է ոլորտի այն վերափոխումների հետ, որոնք ուղղված են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Մեր նախագիծը համահունչ է կառավարութան որդեգրած ռազմավարությանը»,- նշել է SolarOn ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը:

Նա նաև հույս է հայտնել, որ SolarOn-ը կդառնա Հայաստանի էներգետիկ ոլորտի արդյունաբերության և գիտատեխնիկական նորարարությունների հետագա զարգացման խթան:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն էլ շեշտել է, որ ապագայում էներգիայի հիմնական աղբյուրը լինելու է արևային էներգիան և սա առաջին քայլն է ապագայի տեխնոլոգիաների իրացման ճանապարհին:

«Մենք իսկապես հպարտ ենք, որ այսպիսի քայլ է արվում Հայաստանում: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում առաջին անգամ կգործարկվի առաջին արևային էլեկտրակայանը՝ որպես այսօրվա նախագծի շարունակություն: Այսօր բացվող ձեռնարկության արտադրանքի պահանջարկը գոնե մեկ տարվա համար Հայաստանում արդեն ապահովված է, քանի որ արդեն 9,5 մգՎտ-ի համար լիցենզիաներ տրամադրված են»,- ասել է Աշոտ Մանուկյանը:

SolarOn-ի գործընկեր «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն էլ նշել է, որ ընկերությունն աշխատում է արևային պանելներ ներմուծող և Հայաստանում հետագա սպասարկում տրամադրող շուրջ մեկ տասնյակ մատակարար ընկերությունների հետ:

«Պետք է հպարտությամբ տեղեկացնեմ, որ SolarOn-ն ունենալու է նախապատվություն՝ հատուկ պայմաններ, քանի որ սա հայրենական արտադրանք է: Սրանից ընդամենը 3 տարի առաջ, «ԱԳԲԱ Լիզինգ»-ում տեսնելով շուկայում առկա պահանջարկը տարբեր էներգախնայող նախագծերի ֆինանսավորման հարցում, ստեղծեցինք «Գրին Լիզինգ» ենթաբրենդը: Մինչև «Պրոֆպանել» ընկերության կողմից արտադրության սկսելը՝ մենք ապրիլին արդեն իրականացրել ենք 2 գործարքի ֆինանսավորում, եւ ուրախալի է, որ այսուհետ արդեն հայրենական արտադրանքն ենք ֆինանսավորելու»,- ընդգծել է Արսեն Բազիկյանը:

Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարի 23-ի նիստում կառավարությունը որոշել էր ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել»-ին ազատել մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: